
Ընտրությունը Ռուսաստանինն է. Ջոն Քերի

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Փարիզում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանին խորհուրդ է տվել ընտրություն կատարել:
Քերին հայտարարել է, որ եթե Ռուսաստանն ամբողջովին չպահպանի մինսկյան պայմանավորավածությունները, ապա միայն աճելու է նրա վրա գործադրվող ճնշումը, իսկ եթե Ռուսաստանը գնա պայմանավորվածությունների կատարման ճանապարհով, ապա կվերացվեն նրա դեմ սահմանված պատժամիջոցները. «Ընտրությունը Ռուսաստանինն է»:
Քերին նաև դատապարտել է նոյեմբերի 2-ին ինքնահռչակ ԴԺՀ-ում ու ԼԺՀ-ում անցկացված ընտրությունները՝ ընդգծելով, որ Ուկրաինայի արևելքում անցկացված ապօրինի քվեարկությունը հանդիսանում է մինսկյան պայմանավորվածությունների խախտում: Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու միջազգային հանրություն չեն ճանաչելու այդ ընտրությունների արդյունքները: