
Օբաման չի բացառում «Իսլամական պետության» դեմ պայքարում ամերիկյան բանակի մասնակցությունը

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ չի բացառել, որ ամերիկյան բանակը կներգրավվի Իրաքում ու Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում:
Օբաման պատրաստվում է դիմել ԱՄՆ Կոնգրեսին՝ թույլատրելու համար այդ կամպանիայում ցամաքային զորքերի օգտագործումը: Օբաման այդ առաջարկով հանդես է եկել Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներով Հանրապետական կուսակցության հաղթանակից մեկ օր անց:
Սրանից առաջ ամերիկյան մամուլը հայտնել էր, թե ԱՄՆ-ի աջակցությամբ Իրաքում «Իսլամական պետության» դեմ ցամաքային մասշտաբային գործողությունը մեկնարկելու է 2015 թվականի գարնանից ոչ շուտ: