
Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի հրամանատարը ժամանել է Ադրբեջան

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր մեկնարկել է Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ լեյտենանտ Զեքաի Աքսաքալըի գլխավորած պատվիրակության այցն Ադրբեջան: Դա Աքսաքալըի ադրբեջանական առաջին այցն է՝ որպես Թուրքիայի հատուկջոկատայինների հրամանատար:
Այցը կավարտվի նոյեմբերի 8-ին: Իր եռօրյա ադրբեջանական այցի շրջանակներում նա մի շարք հանդիպումներ է ունենալու բարձրաստիճան զինվորականների հետ: Աքսաքալլըին արդեն իսկ դիմավորել է Ադրբեջանում Թուրքիայի ռազմական կցորդ, գեներալ-մայոր Հասան Նևզաթ Թաշդելերը: