Բաժիններ՝

Պուտինը ՀԱՊԿ-ի անդամների հետ կքննարկի կազմակերպության գործունեությանն առնչվող այժմեական հարցեր

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպելու է ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի անդամների հետ, որոնց նիստը Մոսկվայում անցկացվելու է վաղը:

Պուտինը կազմակերպությունում Ռուսաստանի նախագահելու համատեքստում քննարկելու է ՀԱՊկ-ի գործունեությանն առնչվող այժմեական հարցեր: Այս մասին այսօր հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ նիստում քննարկվելու է նաև Խորհրդարանական վեհաժողովի դերը ՀԱՊԿ-ի շրջանակներում բազմապլանային համագործակցության իրավական ու օրենսդիր բազայի ամրագրման մեջ: Նիստն անցկացվելու է ՌԴ Պետդումայում՝ վերջինիս նախագահ Սերգեյ Նարիշկիի մասնակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930