Բաժիններ՝

Արտերկրում Վրաստանի ավելի քան 10 դեսպաններ որոշել են լքել զբաղեցրած պաշտոնները

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ արտասահմանում Վրաստանի ավելի քան 10 (որոշակի տվյալներով՝ 12) դեսպաններ որոշել են լքել զբաղեցրած պաշտոնները: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ այսօր իր տեղակալների հետ միասին հրաժարական է տվել Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:

Մասնավորապես, Փանջիկիձեից բացի, իրենց պաշտոններին հրաժեշտ են տալիս առաջին փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին, ինչպես նաև փոխարտգործնախարարներ Թամարա Բերուչաշվիլին, Վլադիմիր Գուրգենիձեն ու Դավիթ Ջալագանան, ով դեռ պաշտոնական այցով գտնվում է Կուբայում:

Վրաստանի ԱԳՆ-ի ղեկավարությունը որոշել է հրաժարական տալ այն բանից հետո, ինչ նախօրեին երկրի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին պաշտոնանկ արեց պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային: Վերջինիս տեղակալները նույնպես պաշտոնանկ են արվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930