Բաժիններ՝

Ժան Կլոդ Յունկերը պլանավորում է ԵՄ-ի սահմաններից դուրս առաջինն այցելել Ուկրաինա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը պլանավորում է ԵՄ-ի սահմաններից դուրս իր առաջին այցն իրականացնել Ուկրաինա:

Յունկերը Եվրահանձնաժողովի նոր կազմով առաջին նիստի արդյունքներով հայտարարել է. «Այո՛, ես կգնամ Ուկրաինա, սակայն չգիտեմ, թե եբ: Ես Ուկրաինայի նախագահին խոստացել եմ, որ ԵՄ-ի սահմաններից դուրս իմ առաջին երկկողմ այցը կլինի դեպի Կիև»:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ու Ժան Կլոդ Յունկերը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ռուսաստանից գազի մատակարարման ֆինանսական մեխանիզմների հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930