Բաժիններ՝

Մերկելի խորհրդականն առաջարկել է արգելել Զախարչենկոյի ու Պլոտնիցկու մուտքը ԵՄ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլերի՝ արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Քրիստոֆ Հոյգսենն առաջարկել է արգելել ինքնահռչակ ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի ղեկավարներ Ալեքսանդր Զախարչենկոյի ու Իգոր Պլոտնիցկու մուտքը ԵՄ-ի տարածք:

Մերկելի խորհրդականն այդ մասին հայտարարել է Բեռլինում կազմակերպված արտաքին քաղաքականության կոնֆերանսի ժամանակ: Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինայի արևելքում անցկացված ընտրությունները խախտել են հրադադարի ռեժիմը:

ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի ղեկավարների պաշտոնում Ալեքսանդր Զախարչենկոյի ու Իգոր Պլոտնիցկու երդմնակալության արարողություններն անցկացվել են երեկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930