Աշխարհում սովից ու թերսնումից տառապում է գրեթե 3 միլիարդ մարդ. FAO
ZN.UA-ի փոխանցմաբ՝ աշխարհում սովից ու թերսնումից տառապում է գրեթե 3 միլիարդ մարդ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի համաշխարհային պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (Food and Agriculture Organization, FAO):
Վերջինիս հաղորդմամբ՝ աշխարհում 805 միլիոն մարդ կանոնավորապես չի ստանում բավականաչափ սնունդ, ևս 2 միլիարդը տառապում է ոչ լիարժեք սնվելուց: Ընդգծվում է, որ դա կազմում է աշխարհի բնակչության 30 տոկոսը:
Միևնույն ժամանակ զարգացած երկրների բնակիչներին բոնորոշ ճարպակալումն ու սխալ սնվելու հետ կապված հիվանդություններն արդեն իսկ տարածվում են զարգացող երկրներում:
Կազմակերպությունը հայտարարել է, որ բազմաթիվ աղքատ երկրներ ներկայումս գտնվում են միանգամից երկու բեռան տակ. մի կողմից դա սովն ու ցածրորակ սնունդն է, իսկ մյուս կողմից՝ ավելորդ քաշն ու ճարպակալումը: