Բաժիններ՝

Վրաստանի արտաքին քաղաքական կուրսը մնում է անփոփոխ. Գարիբաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին այսօր կազմակերպված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ երկրի արտաքին քաղաքական կուրսը մնում է անփոփոխ՝ չնայած առանցքային նախարարների հրաժարականին. «Երկրի արտաքին քաղաքական կուրսը մնում է անփոփոխ, դա մեր երկրի ու մեր կառավարության ընտրությունն է: Մենք այդ գործը կհասցնենք մինչև վերջ»:

Այն բանից հետո, ինչ Գարիբաշվիլին պաշտոնանկ արեց պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային, իրենց հրաժարականների մասին հայտարարեցին Վրաստանի՝ եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին ու արտգործնախարար Մայա Փանջիկիձեն՝ իր տեղակալների հետ միասին:

Պաշտպանության նոր նախարար է նշանակվել Մինդիա Ջանելիձեն: Գարիբաշվիլին խոստացել է մնացյալ նախարարների անունները հրապարակել մոտակա օրերին: Գարիբաշվիլին որոշել է պաշտոնանկ անել նաև Ալասանիայի բոլոր տեղակալներին՝ Իրակլի Գեգեչկորի, Վառլամ Ավալիանի, Միխայիլ Դարչիաշվիլի ու Թամար Կարոսանիձե:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս