Ադրբեջանը Ռուսաստանին իր գազամատակարարումները կվերսկսի 2015 թվականին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) Ռուսաստանին իր գազամատակարումները վերսկսելու է 2015 թվականին:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը. «Աշխատանքները շարունակվում են, և ամենայն հավանականությամբ գազի մատակարարումները կվերսկսվեն հաջորդ տարի»:

SOCAR-ն ընթացիկ տարվա օգոստոսին կասեցրել էր Ռուսաստանին իր գազամատակարարումները՝ կապված Բաքու-Ղուբա-Ռուսաստանի սահման ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքների ու գազատրանսպորտային ենթակառուցվածքի տեխնիկական աշխատանքների հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930