
Ռուսական մարտական ինքնաթիռներն այս տարի ավելի քան 100 անգամ խախտել են ՆԱՏՕ-ի երկրների օդային սահմանները

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի զորքերն այս տարի արդեն ավելի քան 100 անգամ «որսացել» են ռուսական ինքնաթիռները, որոնք ներխուժել են դաշինքի անդամ երկրների օդային տիրույթ: Այս մասին Բրյուսելում ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինիի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
Նրա խոսքերով՝ վերջին շրջանում հաճախակիացել են նմանատիպ ներխուժումները: Սթոլթենբերգը մանրամասնել է, որ այս տարի ռուսական ինքնաթիռների կողմից ՆԱՏՕ-ի անդամ երկրների օդային տիրույթի խախտման դեպքերն աճել են երեք անգամ՝ համեմատած նախորդ տարվա հետ:
Սթոլթենբերգն ընդգծել է, որ իր համար անկասկած է, որ Ռուսաստանը դա անում է միտումնավոր, և որ Ռուսաստանի կողմից այդօրինակ գործողությունները միտված են ռազմական պոտենցիալը ցուցադրելուն. «Նրանք ուժ են ցուցադրում, իսկ մենք էլ անում ենք այն, ինչը պետք է անենք. որսում ենք ռուսական ինքնաթիռները»: