
Մինդիա Ջանելիձեն նշանակվել է Վրաստանի պաշտպանության նախարար

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում ներկայացրել է Մինդիա Ջանելիձեին, ով սրանից առաջ զբաղեցնում էր Ազգային անվտանգության ու ճգնաժամերի կարգավորման խորհրդի ղեկավարի պաշտոնը.
«Ձեզ ներկայացնում եմ պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեին, ով եղել է անվտանգության հարցերով իմ օգնականը: Մասնագիտությամբ նա իրավաբան է, հավելյալ կրթություն է ստացել ԱՄՆ-ում ու Մեծ Բրիտանիայում:
Նա աշխատել է Վրաստանի Հետախուզական ծառայությունում, 2012-2014 թվականներին գլխավորել է Վրաստանի ՆԳՆ-ի հակահետախուզության դեպարտամենտը: Մինդիա Ջանելիձեն ունի գնդապետի կոչում, արժանացել է տարբեր պարգևների: Հուսով եմ, որ նա կլինի ավելի լավ նախարար, քան նրա նախորդն էր»: