Բաժիններ՝

Իրաքում «Իսլամական պետության» դեմ ցամաքային մասշտաբային գործողությունը կմեկնարկի գարնանը. The New York Times

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի աջակցությամբ Իրաքի տարածքում «Իսլամական պետության» դեմ ցամաքային գործողություն է ձեռնարկվելու 2015 թվականի գարնանը:

Դրան մասնակցելու է Իրաքի անվտանգության ուժերի 20.000 զինծառայող, որոնց աջակցելու են ամերիկյան օդուժն ու 1600 ամերիկացի ռազմական խորհրդատուները: Մինչ այդ շարունակվելու է ամերիկացի ռազմական խորհրդատուների կողմից իրաքյան բանակի ռազմական ուսուցումը:

Պլանավորված է «Իսլամական պետության» դեմ առաջիկա ցամաքային գործողության մեջ ներգրավել նաև Փեշմերգային (Իրաքի քրդերի ուժեր) ու շիա աշխարհազորայիններին: «Իսլամական պետության» դեմ օդային գործողությունն ընթացքի մեջ է այս տարվա օգոստոսից: Ցամաքային գործողությունը կսկսվի 2015 թվականի գարնանից ոչ շուտ:

Ցամաքային գործողության նպատակն Իրաքի արևմուտքում ու հյուսիսում «Իսլամական պետության» զավթած մեծ տարածքներն ազատագրելը, Մոսուլի ու մյուս քաղաքների վրա, ինչպես նաև Սիրիայի հետ սահմանը Իրաքի կառավարության վերահսկողության տակ վերադարձնելը:

Դրանով իսկ կկասեցվեն Սիրիայում «Իսլամական պետության» մատակարարման ուղիները: Այդ ամենը պլանավորված է իրականացնել մինչև 2015 թվականի ավարտը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս