Քեթրին Էշթոնն Իրանի հետ կշարունակի բանակցել մինչև նոյեմբերի 24-ը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության նախկին ղեկավար Քեթրին Էշթոնն Իրանի հետ կշարունակի բանակցել մինչև նոյեմբերի 24-ը: Այս մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Քեթրին Ռեյը:
Նրա խոսքերով՝ Քեթրին Էշթոնը նոյեմբերի 9-10-ին հանդիպելու է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Նոյեմբերի 1-ից ԵՄ-ի դիվանագիտության նոր ղեկավար է դարձել Իտալիայի նախկին արտգործնախարար Ֆեդերիկա Մողերինին:
Ռեյը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է. «Ես կարող եմ հաստատել, որ Քեթրին Էշթոնը մինչև նոյեմբերի 24-ը շարունակելու է ԵՄ-ի կողմից բանակցություններ վարել Իրանի հետ:
Նոյեմբերի 7-ին նա Վիեննայում հանդիպելու է «Վեցյակի» քաղտնօրենների հետ, իսկ նոյեմբերի 9-10-ին Օմանում հանդիպելու է Իրանի արտգործնախարար Զարիֆի հետ, որին կմիանա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Իրանցի գործընկերների հետ «Վեցյակի» հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու նոյեմբերի 18-ին, Վիեննայում»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանն ու «Վեցյակը» պլանավորել են իրանական միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնագրին հասնել մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 24-ը: