Ռուսաստանը ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի ընտրությունների ճանաչմամբ ապտակեց Արևմուտքին. Բիլդտ
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Շվեդիայի նախկին արտգործնախարար Կառլ Բիլդտը դատապարտել է Մոսկվայի կողմից ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի ընտրությունների ճանաչումը՝ դա որակելով որպես Մինսկյան համաձայնագրերի ակնհայտ խախտում ու Արևմուտքին հասցրած ապտակ:
Բիլդտը պաշտպանել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինիի պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ նոյեմբերի 2-ին Դոնբասում անցկացված «ընտրությունները» ապօրինի ու ոչ լեգիտիմ են: Սրանից առաջ հաղորդվել էր, որ ԵՄ-ը Դոնբասի ընտրությունների հարցը քննարկելու է վաղը: