Բաժիններ՝

ԵՄ-ը Դոնբասի ընտրությունների հարցը կդիտարկի վաղը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի երկրների դեսպանները նոյեմբերի 4-ին քննարկելու են նոյեմբերի 2-ին անցկացված ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի ընտրությունների հարցը: Այս մասին գործակալությանը հայտնել է եվրոպացի դիվանագետը, որի անունը չի հրապարակվել:

Նրա խոսքերով՝ ԵՄ-ի երկրները քննարկելու են նաև Ուկրաինային առնչվող այլ հարցեր: Ավելի վաղ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին ոչ լեգիտիմ էր որակել ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի ընտրությունները՝ հավելելով, որ դրանք նոր խոչընդոտ են ստեղծում Ուկրաինայում խաղաղության ճանապարհին:

Միևնույն ժամանակ ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը ԵՄ-ին կոչ է արել ճանաչել այդ ընտրությունների արդյունքները, ինչը կնպաստի Ուկրաինայի արևելքի ճգնաժամի շուտափույթ կարգավորմանը: Չիժովի խոսքերով՝ եվրոպական երկրներն այդպիսով ի ցույց կդնեին ժողովրդավարական արժեքներին իրենց հավատարիմ գտնվելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս