Բաժիններ՝

Մերկելն առաջին անգամ չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է դուրս գալ ԵՄ-ի կազմից

Der Spiegel-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջին անգամ չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է դուրս գալ ԵՄ-ի կազմից: Դուրս գալու պատճառ կարող է հանդիսանալ միգրացիոն քաղաքականության հարցում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի դիրքորոշումը:

Քեմերոնը չի ցանկանում հավելյալ ներդրում ունենալ Եվրահանձնաժողովի բյուջեում: Քեմերոնը մտադիր է սահմանափակումներ մտցնել ԵՄ-ից Մեծ Բրիտանիա ժամանող ներգաղթյալների քանակի հարցում, ինչը, սակայն, հանդիսանում է ազատ տեղաշարժի մասին ԵՄ-ի պայմանագրերի ուղիղ խախտում:

Կառավարական շրջանակները հայտնում են, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի ու Գերմանիայի կանցլերի տետ-ա-տետ վերջին զրույցի ժամանակ Մերկելը Քեմերոնին հայտնել է, որ հետագայում նման քաղաքականությունը շարունակելը կհանգեցնի անդառնալի կետի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս