Ուկրաինայի ԱԽ-ը չի հաստատել, որ անջատողականների մոտ հայտնվել է միջուկային զենք
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Անվտանգության խորհուրդը չի կարող հաստատել խոսակցություններն այն մասին, թե երկրի արևելքում գործող անջատողականների տրամադրության տակ է հայտնվել միջուկային զենք:
Այս մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Անդրեյ Լիսենկոն: Ավելի վաղ կոզակական ատաման Նիկոլայ Կոզիցինը (նրա զորամիավորումը վերահսկում է Լուգանսկի մարզի տարածքի մի մասը) հայտարարել էր, թե աշխարհազորայինների մոտ հայտնվել է միջուկային մարտագլխիկ.
«Մեր տրամադրության տակ առկա է միջուկային մարտագլխիկ: Դրանք Ուկրաինայում չորսն են, մնացյալը չգիտես ուր են տարել, իսկ մեկը մենք ստացել ենք: Եվ նրանք քաջ գիտեն, որ այն մեզ մոտ է»: