ՌԴ ԱԳՆ-ն Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել հրաժարվել ուժային գործողությունից
Ռուսական ТАСС լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել հրաժարվել երկրի արևելքում ուժային գործողություն ձեռնարկելուց:
Կարասինի կարծիքով՝ ինքնահռչակ ԴԺՀ-ում ու ԼԺՀ-ում ընտրված ներկայացուցիչները լիովին լիազորված են Կիևի իշխանությունների հետ կայուն ու լայն երկխոսություն հաստատելու համար:
Կարասինն ընդգծել է, որ իրենց համար ակնհայտ է, որ աշխատանքն արդյունք կտա փոխադարձ հարգանի վրա հենված ու իրավահավասար երկխոսության պարագայում: Նա հավելել է, որ Դոնբասում խաղաղության վերականգնման համար ևս մեկ պայման է հանդիսանում մինսկյան պայմանավորվածություններին հավատարիմ գտնվելը:
Կարասինը վստահություն է հայտնել, որ ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի նորընտիր ղեկավարությունն ունակ է ինքնուրույն լուծել տարածաշրջանում նորմալ կյանքի վերականգնման առաջադրանքները: