Հայաստանի դեսպանատան ավտոմեքենան ՃՏՊ-ի մեջ է ընկել Մոսկվայում. աղբյուր
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի արևելքում միմյանց են բախվել Հայաստանի դեսպանատան ու Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության (ГИБДД) անձնակազմի ավտոմեքենաները:
Այս մասին գործակալությանը հայտնել է իրավապահ մարմիններում նրա աղբյուրը: Այսօր առավոտյան դեսպանատան Mercedes-Benz ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց մաս ու բախվել է Մոսկվայի ГИБДД-ի BMW ավտոմեքենայի հետ:
ՃՏՊ-ի հետևանքով ոչ ոք չի տուժել: Մոսկվայի ГИБДД-ի մամլո ծառայությունը հաստատել է ՃՏՊ-ի փաստը, սակայն չի հայտնել տեղի ունեցածի մանրամասները: .