Բաժիններ՝

Իգոր Պլոտնիցկին հաղթել է ԼԺՀ-ի ղեկավարի ընտրություններում

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության (ԼԺՀ) գործող ղեկավար Իգոր Պլոտնիցկին հաղթել է հանրապետության ղեկավարի ընտրություններում: Այս մասին են վկայել ԼԺՀ-ի ԿԸՀ-ի վերջնական տվյալները:

Պլոտնիցկու օգտին է քվեարկել ընտրողների 63.08 տոկոսը: Երկրորդ տեղում գործարար Վիկտոր Պեներն է, ով հավաքել է քվեների 15.12 տոկոսը: Հանրապետության առողջապահության նախարար Լարիսա Հայրաապետյանին հաջողվել է ստանալ ընտրողների 7.28 տոկոսի աջակցությունը:

Պլոտնիցկու գլխավորած «Միր Լուգանշչինե» շարժումն ընտրությունների արդյունքներով ստացել է հանրապետության Ժողովրդական խորհրդի քվեների մեծ մասը: Դրա օգտին քվեարկել է ընտրողների 69.42 տոկոսը: Երկրորդ տեղում «Լուգանսկի տնտեսական միություն» շարժումն է՝ 22.23 տոկոս, իսկ «Ժողովրդական միություն» կազմակերպության օգտին քվեարկել է ընտրողների 3.85 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս