Չինաստանը հաջողությամբ փորձարկել է ԱԹՍ-երի ոչնչացման սեփական լազերային համակարգ
Xinhua լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանը հաջողությամբ փորձարկել է սեփական լազերային համակարգ՝ ոչմեծ բարձրությունների վրա թռչող անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) դեմ պայքարի ահամար:
Համակարգը կարող է ԱԹՍ-երը խոցել երկու կիլոմետր շառավղով և դա ունակ է անել թիրախը հայտնաբերելուց 5 վայրկյան այց: Այս մասին նշված է Չինական ինժեներային ֆիզիկայի ակադեմիայի տարածած հայտարարությունում, որը հանդիսանում է համակարգի մշակողներից մեկը:
Դրանում նշված է, որ 500 մետր բարձրության վրա ԱԹՍ ոչնչացնելու գործառույթը սովորաբար կատարում են դիպուկահարններն ու ուղղաթիռները, սակայն նրանց հաջողության հասնելու հավանականությունը բարձր չէ, իսկ սխալները կարող են հանգեցնել անցանկալի հետևանքների:
Միևնույն ժամանակ փոքր չափեր ունեցող ԱԹՍ-երը հարաբերականորեն էժան են ու գործածման համար պարզ են, ինչը նրանց մատչելի է դարձնում ահաբեկիչների համար: