ԱՄՆ-ը դատապարտել է ԴԺՀ-ում ու ԼԺՀ-ում անցկացված ընտրությունները
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ապօրինի է համարում նոյեմբերի 2-ին ինքնահռչակ ԴԺՀ-ում ու ԼԺՀ-ում անցկացված ընտրությունները: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Մարկ Ստրոհը.
«Այդ «ընտրությունների» անցկացումը հակասում է Ուկրաինայի Սահմանդրությանն ու օրենքներին, ինչպես նաև սեպտեմբերի 5-ին մինսկյան արձանագրությանը: ԱՄՆ-ը չի ճանաչում այսպես կոչված «ընտրությունների» արդյունքներով հայտարարված որևէ արդյունք:
Մենք միջազգային հանրության բոլոր անդամներին կոչ ենք անում անել նույնը: Ուկրաինայի արևելքում միակ օրինական ՏԻՄ ընտրություններն անցկացվելու են դեկտեմբերի 7-ին»: ԵՄ-ը նույնպես դատապարտել է Ուկրաինայի արևելքում այդ ընտրությունների անցկացումը: