Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ Օբամայի վարկանիշը ռեկորդային ցածր է
Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը ամենացածրն է վաղը կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների շեմին: Այդ մասին վկայել են ABC հեռուստաընկերության հետ համատեղ անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները:
Հարցվածների միայն 44 տոկոսն է համակրում գործող նախագահին, մինչդեռ մնացյալ մասը հակառակ կարծիքի է: Միայն 46 տոկոսն է նրան համարում «ուժեղ առաջնորդ», իսկ 52 տոկոսը համաձայն չէ դրա հետ: Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների շրջանում 84 տոկոսը համաձայն չէ Օբամայի հետ:
Հարցախույզը հոկտեմբերի 23-26-ին անցկացվել է հեռախոսով: Դրան մասնակցել է 1204 չափահաս ամերիկացի: