Իրանը պատրաստ է վերջնական համաձայնագիր ստորագրել «Վեցյակի» հետ. Զարիֆ

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը պատրաստ է իր միջուկային ծրագրի վերաբերյալ վերջնական համաձայնագիր ստորագրել «Վեցյակի» հետ: Այս մասին երեկ հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Վերջինս Նորվեգիայի արտգործնախարար Բյորգե Բրենդեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանը պատրաստ է «Վեցյակի» հետ վերջնական համաձայնագրի ստորագրմանը, եթե նրանք պաշտոնապես ճանաչեն ատոմային խաղաղ էներգետիկայից օգտվելու Իրանի իրավունքը:

Նորվեգիայի արտգործնախարարն իր հերթին հայտարարել է, որ Իրանի ու «Վեցյակի» միջև նոր պայմանավորվածությունները հնարավորություններ կստեղծեն ԵՄ-ի ու Թեհրանի միջև կապերի ամրապնդման համար: Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլը տեղի է ունենալու նոյեմբերի 11-ին, Օմանի մայրաքաղաք Մասկաթում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930