Բաժիններ՝

Լարախաղացն առանց ապահովագրման անցել է Չիկագոյի երկնաքերերի միջև ընկած պարանի վրայով

Chicago Tribune-ի փոխանցմամբ՝ ամերիկացի Նիկ Վալենդան երեկ առանց ապահովագրման Չիկագոյում անցել է երկու երկնաքերի միջև ընկած պարանի վրայով, որը գտնվել է 183 մետր բարձրության վրա:

Չիկագոյի փողոցներում հավաքվել են տասնյակ հազարավոր մարդիկ՝ հետևելու համար, թե ինչպես է 35-ամյա լարախաղացը գրանցում հերթական ռեկորդը: Ընդ որում, Վալենդան պարանի վրայով անցել է աչքերը փակ վիճակում, ինչից հետո հնչել են բուռն ծափահարություններ:

Վալենդան հայտարարել է, որ սիրում է Չիկագոն, իսկ Չիկագոն էլ սիրում է իրեն: Վալենդան սերում է լարախաղացների հայտնի ընտանիքից, ավելի վաղ նա հաղթահարել է Նիագարայի ջրվեժն ու Մեծ Կանիոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս