Բաժիններ՝

Ռումինիան առաջին փուլի արդյունքներով չի կարողացել նախագահ ընտրել

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռումինիայում երեկ անցկացված նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 56 տոկոսի հաշվարկի արդյունքներով առաջատարը երկրի վարչապետ Վիկտոր Պոնտան է: Այդ տվյալները հրապարակել է Ռումինիայի ԿԸՀ-ը:

Պոնտայի օգտին քվեարկել է ընտրողների 39.6 տոկոսը: Նրա մերձակա մրցակից, ազգային-լիբերալների թեկնածու Կլաուս Յոհաննիսը հավաքել է քվեների 30.2 տոկոսը: Մյուս թեկնածուները չեն ստացել ընտրողների զգալի աջակցություն. նրանցից որևէ մեկը չի հավաքել քվեների 7 տոկոսից ավելին:

Քանի որ ո՛չ Պոնտային, ո՛չ էլ Յոհաննիսին չի հաջողվել հավաքել առաջին փուլում հաղթանակի համար անհրաժեշտ 50 տոկոսը, նրանք երկուսն էլ միմյանց կհանդիպեն երկրորդ փուլում, որն անցկացվելու է նոյեմբերի 16-ին: Ռումինիայի գործող նախագահ Տրայան Բեսեսկուն իրավունք չունի երրորդ անգամ առաջադրել իր թեկնածությունը: Նրա ու Պոնտայի հարաբերությունները լարված են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս