Բաժիններ՝

Փհենյանի նոր օդանավակայանը պետք է համապատասխանի սոցիալիզմի ոգուն

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինը հրամայել է փոխել Փհենյանում կառուցվող միջազգային օդանավակայանի դիզայնը, որպեսզի նրա արտաքին տեսքը համապատասխանի երկրի սոցիալիստական գաղափարախոսությանը և ոչ թե դա երևա որպես օտար կառույցի կրկնօրինակ:

Շինհրապարակ այցելելուց հետո Կիմ Չեն Ինը հանձնարարել է կասեցնել օդանավակայանի երկրորդ տերմինալի կառուցման աշխատանքները: Նա շինբրիգադների պետերին հանդիմանել է նրանում, որ նրանք չեն կատարել դեռևս ընթացիկ տարվա հուլիսին իր տված կարգադրությունները:

Կիմ Չեն Ինի խոսքերով` օդանավակայանը կդառնա ողջ երկրի դեմքն ու Փհենյանի դարպասները, և պետք է արտացոլի ԿԺԴՀ-ի պետական գաղափարախոսությունը և ոչ թե հանդիսանա օտարի կրկնօրինակ: Դրա հետ մեկտեղ նա գովաբանել է ռազմական շինարարներին, որոնք հաջողությամբ ավարտել են են նոր թռիչքուղու կառուցումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս