Վրաստանի կառավարությունը երկրում թույլ չի տա հեղաշրջման իրագործում. Գարիբաշվիլի
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին, մեկնաբանելով նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության պլանավորած բողոքի մասշտաբային ակցիան, հայտարարել է, որ երկրի կառավարությունը թույլ չի տա հեղաշրջում ու սադրիչ գործողություններ:
Ընդդիմադիր ՄԱՇ կուսակցությունը, որի հիմնադիրը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է, հայտարարել է, որ նոյեմբերի 15-ին մասշտաբային ակցիա է անցկացնելու Թբիլիսիի կենտրոնում, որի ընթացքում պլանավորում է իր դժգոհությունը հայտնել մի շարք հարցերում ներկայիս իշխանությունների գործունեության նկատմամբ:
Գարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը երբեք թույլ չի տա երկրի ապակայունացում ու հեղաշրջման գրանցում. «Մենք տեղեկություններ ունենք, որ ՄԱՇ կուսակցությունը մշտապես պլանավորում է հակապետական բաներ, սակայն կառավարությունը շատ խիստ պատասխան կտա դրան»:
Դրա հետ կապված` ՄԱՇ-ն իր հերթին երկրի ղեկավարությանը մեղադրել է իր վերաբերյալ կեղծիքներ տարածելու մեջ` ընդգծելով, որ կառավարության հայտարարությունները վկայում են, որ նա գտնվում է հիստերիայի ու խուճապի մեջ: