
Թալիբներին ոգեշնչել են «Իսլամական պետության» հաջողությունները

NBC News-ի փոխանցմամբ` Պակիստանի թալիբները սկսել են անգլերենով թողարկել Ilhae Khilafat պարբերականը: Այդ պարբերականը հանդիսանում է Թեհրիք-ե Թալիբան Պակիստան խմբավորման խոսափողը, ով չորս տարի պարբերական էր թողարկում ուրդու լեզվով, որը հանդիսանում է Պակիստանի պաշտոնական լեզուներից մեկը:
Համարվում է, որ Ilhae Khilafat-ի թողարկման հարցում թալիբներին ոգեշնչել են «Իսլամական պետության» հաջողությունները, որոնք հազարավոր կողմնակիցների են գրավել Արևմուտքի երկրներից: Թալիբների ներկայացուցիչ Էհսանուլի Էհսանը հայտարարել է, որ պարբերականը նախատեսված է անգլիախոս մարդկանց շարժման մեջ ներգրավելու համար:
Նա հայտարարել է, որ պարբերականում արծարծվելու են կրոնական ու քաղաքական հարցեր: Բացի այդ, Էհսանը հայտարարել է, որ դրանում նյութեր են հրապարակվելու իրենց մարտիկների պատմության ու գործած սխրանքների մասին:
Ilhae Khilafat-ի առաջին համարի ընթերցողները կարող են կարդալ «Ինչու ես ընտրեցի ջիհադը», «Խալիֆայությունում ապրելու առավելությունները» խորագրերով հոդվածներ, ինչպես նաև կարդալ մոջահեդների հարցազրույցները: