Բաժիններ՝

10 ամենավտանգավոր երկրները զբոսաշրջիկի համար

cluber.com կայքը կազմել է զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր 10 երկրների ցանկը:

1. Բրազիլիա: Այս երկրում սպանությունների թիվը 4 անգամ գերազանցում է ԱՄՆ-ում գրանցվող թվին: Առավել հաճախ այստեղ մարդ են առևանգում՝ նրա դիմաց գումար պահանջելու համար: Բրազիլիայում շատ է նաև բռնաբարությունների և գողության դեպքերը: Ամենավտանգավոր քաղաքներից են համարվում Սան-Պաուլուն և Սալվադորը:

2. Հարավաֆրիկյան Հանրապետություն: Հարավային Աֆրիկայում ամենակրիմինալ քաղաքը համարվում է Քեյփթաունը: Ամենատարածված հանցագործություններն են՝ ավտոմեքենայի առևանգում, սպանություն, մարդկանց առևանգում, բռնաբարություն:

3. Վենեսուելա: Այս երկրում հատկապես տարածված է գողությունը:

4. Բուրունդի: Աֆրիկյան փոքր այս երկրում մեծ չափերին են հասնում կողոպուտն ու դաժան սպանությունները: Գրեթե յուրաքանչյուր տեղացի զենք ունի:

5. Աֆղանստան: Այս երկրում վեճերը բավական հաճախ են լուծում ատրճանակի միջոցով:

6. Կոլումբիա: Այս երկիրը վտանգավոր է մարդկանց առևանգումներով, որոնց համար գումար են պահանջում: Բացի դրանից՝ Կոլումբիայում շատ են թմրամոլները:

7. Սոմալի: Այս երկրում հաճախ են պատահում կողոպուտներ, այստեղ մշտապես սկսվում են քաղաքացիական պատերազմներ, այդ պատճառով էլ զբոսաշրջիկներ այստեղ հաճախ չեն լինում:

8. ԱՄՆ-ը վտանգավոր է համարվում 2001թ. տեղի ունեցած տեռորիստական ակտից հետո:

9. Իրաք: Այստեղ ազատ գործում են զինված բանդաներ:

10. Ռուսաստան: Կարծիք կա, որ այստեղ օտարերկրացիները կարող են բախվել մարդկանց առևանգումների, շորթման և շանտաժի հետ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս