
3 մեթոդ՝ հիշողությունը լավացնելու համար

1. Ակտիվ և առողջ կենսակերպ վարեք: Ավելի շատ շարժվեք, զբաղվեք սպորտով, լողով, պարով: Ֆիզիկական ակտիվությունն ակտիվացնում է արյան շրջանառությունն ուղեղում, ակտիվացնում է այն պրոցեսները, որոնք ապահովում են ինֆորմացիայի ընկալումը, մշակումը և այն հիշելը: Մի մոռացեք նաև ճիշտ սնվելու մասին:
2. Մարզեք ուղեղը: Սովորեք բանաստեղծություններ կամ ցիտատներ: Հիշողությունը մարզելու հիանալի ձև է նաև օտար լեզուներ սովորելը: Այս դեպքում ուղեղը միշտ տոնուսի մեջ է, հիշողությունն ակտիվ աշխատում է:
3. Թվերը մտաբերեք ասոցիացիաների միջոցով: Սա հիշողությունը լավացնելու միջոցներից մեկն է: Հաճախ թվերը նման են կերպարների. այդկերպ հնարավոր է առավել հեշտ մտապահել դրանք: Իհարկե, ասոցիացիաների միջոցով կարելի է մտապահել ոչ միայն թվերը, այլև անունները, բարդ հասկացությունները: