Ինչպես է բրոքեր Ջոբ Գեբրիելը առանց դիետայի նիհարել 100 կգ. 7 խորհուրդ
Ջոբ Գեբրիելն աշխատել է՝ որպես բրոքեր: Դեռ 2001թ. նա 200 կգ քաշ է ունեցել: Նա պատմում է, որ փորձել է բազմաթիվ դիետաներ, սակայն չի մտածել, որ մի օր կկարողանա նիհարել: «Ցանկացած դիետա, որը ես փորձում էի, ինձ համար նույն կերպ էր ավարտվում: Միշտ կար մթերքների մի ամբողջ ցանկ, որոնք չէր կարելի ուտել: Ես հետևում էի դիետային, նիհարում մի քանի կիլոգրամով՝ մեծ ջանքերի և կամքի ուժի շնորհիվ: Բայց միշտ գալիս էր մի պահ, երբ ես թողնում էի դիետան և գիրանում էի՝ կշռելով ավելի շատ, քան նախքան դիետա պահելը»,- պատմում Ջոբը: Նա, սակայն, որոշ ժամանակ անց թողել է բոլոր տեսակի դիետաները և փորձել հասկանալ՝ ինչն է իր մարմնին ստիպում քաշ հավաքել:
«Ես իմացա, որ քաշ կորցնելու համար պետք է ոչ թե կալորիաները հաշվել, այլ հավասարակշռել սեփական հորմոնալ ֆոնը: Քանի որ նրա վրա հսկայական ազդեցություն է ունենում սթրեսը, խնդիրը լուծելու միակ եղանակը հասկանալն է, ինչ է կատարվում ձեր գլխում: Ձեզ անհրաժեշտ է ամբողջական մոտեցում, որը երաշխավորում է ձեր հոգեբանական և էմոցիոնալ կայուն վիճակը: Դա արդեն կազդի նրա վրա, թե ինչ և որքան դուք կուտեք»,- ասում է նա: 2.5 տարում նա կարողացել է նիհարել 99.8 կգ-ով և պնդում է, որ դա արել է առանց դիետաների ու կարողանում է պահպանել իր ներկայի քաշը:
1. Սեփական հետաքննության ընթացքում ես հասկացա, որ իմ օրգանիզմին չեն բավարարում կարևոր նյութեր՝ վիտամիններ, բարձրորակ սպիտակուցներ և ճարպային թթուներ օմեգա-3: Ես իմ ճաշացանկը փոխեցի այնպես, որ ստանամ ինձ անհրաժեշտ բոլոր նյութերը: Կոնֆետները, չիպսերն ու պիցցան ես փոխարինեցի բարձրորակ մթերքներով: Այստեղ գլխավոր սկզբունքը մթերքի վրա գումար չխնայելն է: Եթե ձեր ճաշատեսակը փոխեք՝ կիսաֆաբրիկատները փոխելով «իրական» մթերքներով, ապա ձգտումը կոնֆետների և չիպսերի հանդեպ անմիջապես կկորչի: Դուք պարզապես չեք ցանկանա դրանք ուտել: Ժամանակի ընթացքում դրանք կսկսեն ձեզ անհամ թվալ:
2. Ես բուժեցի աղիներս: Մարդկանց չափազանց շատ ուտելու պատճառներից մեկն էլ այն է, որ նրանց աղիները չեն կարողանում մթերքից արդյունավետ առանձնացնել օգտակար նյութերը: Մարսողության հետ կապված խնդիրները նաև պրոբլեմներ են առաջացնում աղիներում: Դա իր հերթին՝ խախտում է ձեր հորմոնալ ֆոնը; Օրգանիզմը գտնվելով խուճապի մեջ՝ ճարպեր է կուտակում: Ձեր օրգանիզմում կատարվող պրոցեսները նորմալացնելու համար անհրաժեշտ է հաճախ պրոբիոտիկներ օգտագործել՝ յոգուրտ, կեֆիր:
3. Քնի հետ կապված ցանկացած խնդիր առաջացնում է քաշի ավելացում: Պատճառն այն է, որ անքնությունը փոխում է ձեր օրգանիզմի հորմոնալ ֆոնն այնպես, որ դուք միշտ ցանկանում եք ճարպոտ և քաղցր բաներ ուտել:
4. Սթրեսն առաջացնում է սթրեսածին հորմոնների մեծացում օրգանիզմում: Դա էլ իր հերթին՝ օրգանիզմին ստիպում է առանց առիթի կամ որևէ առիթով համբուրգեր ուտել: Շատ մարդիկ չեն հասկանում՝ որքան կարևոր է նվազեցնել սթրեսի մակարդակը:
5. Կրճատեք ձեր ծախսերը: Կյանքս լավացնելու լավագույն եղանակը գումարից կախվածության նվազեցումն է: Ես տեղափոխվել եմ ավելի էժան բնակարան, ավելի քիչ եմ ծախսում իրերի և դադջետների վրա: Ծախսերը քչացնելն ինձ հնարավորություն է տվել ավելի կայուն զգալ: Ես ավելի քիչ եմ անհանգստանում գումարի պատճառով:
6. Ես լուծել եմ հոգեբանական լուրջ խնդիրներ: Շատ մարդկանց այնքան անհարմար է ապրել շրջապատող աշխարհում, որ նրանք ենթագիտակցորեն իրենց անվտանգ են զգում մեծ քաշով: Ավելորդ քաշից ազատվելու համար երբեմն անհրաժեշտ է սովորել չվախենալ այս աշխարհից: Ավելի համարձակ դառնալ:
7. Դետոքսիկացիա անցեք: Ես իմ օրգանիզմը սկսեցի մաքրել հեղուկների միջոցով՝ ջուր լիմոնի հյութով, խնձորի քացախ, կանաչ հյութեր, աղցաններ: Դրանք արեցին իրենց գործը: վերջին 30 կգ-ն ես ավելի հեշտ կորցրի, քան մնացածները: