
Նոր համախմբում

168.am-ի տեղեկություններով, ԲՀԿ-ն առաջիկայում պատրաստվում է Ազգային Ժողով ներկայացնել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ օրենսդրական նախագիծ: ԲՀԿ առաջարկությունների առանցքում լինելու է անցումը 100 տոկոս համամասնական ընտրակարգին, ինչպես նաև ընտրություններից հետո ընտրացուցակների հրապարակումը, որպեսզի հնարավոր լինի պարզել, թե ով է մասնակցել քվեարկությանը: Այս առաջարկներն ընդունելի են ոչ միայն եռյակի անդամ մյուս երկու կուսակցությունների՝ ՀԱԿ-ի և «Ժառանգության», այլ նաև ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի համար, որոնք նույնպես հանդես են գալիս հօգուտ 100 տոկոս համամասնական ընտրակարգի և ընտրացուցակների հրապարակման: Արդյունքում` խորհրդարանում այս հարցի շուրջ կարող է ձևավորվել նոր համախմբում, որը կլինի ոչ թե քառյակ, այլ հնգյակ: