
Գյուղացին բերքն ամբարել ու շիվար է մնացել (տեսանյութ)

tsayg.am-ը գրում է. Շիրակի մարզում գյուղացին բերքը հավաքել, ամբարել և իր հաշվարկները կատարել է: Գյուղատնտեսական տարին հաջող չէր: Նախորդ տարվա համեմատ բերքն ավելի քիչ է եղել: Որոշ մասն էլ անորակ է և շուկայում ոչ մրցունակ: Պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն ու կարկուտի հասցրած մեծ վնաս էին: