Ինչի՞ շուրջ են երկխոսում իշխանությունն ու ընդդիմությունը՝ ըստ Էդուարդ Շարմազանովի

«Միշտ էլ եղել է նույն կարծիքը՝ ցանկացած օրինական միջոցառում դրական ենք գնահատում, իսկ ցանկացած անօրինական միջոցառում ընդունելի չէ: Իշխանությունը շարունակում է գնալ իր օրակարգով, որում ներառված են լայն բարեփոխումներ: Ի տարբերոթյուն ընդդիմության, մենք չունենք գործիք, որի անունն է դեմագոգիա»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ըստ նրա՝ իշխանության ու ընդդիմության մեջ երկխոսության կա. «Ցանկացած առողջ առաջարկ, որը կարող է մեր տեսանկյունից դիտվել մեր ծրագրերի հետ համահունչ և որը կբերի պետության առջև ծառացած խնդիրների լուծում, մենք պատրաստ ենք քննարկել: Գուցե պատկերացումներն են տարբեր: Ես ընդդիմությունից, ոչ էլ հարթակից կոնկրետ ծրագրային առաջարկ չեմ լսել»:

168.am-ի հարցին՝ թե ի՞նչ երկխոսության մասին է խոսքը, Շարմազանովը պատասխանեց, որ այդ երխոսությունն ԱԺ-ում է:

Տեսանյութեր

Լրահոս