Բաժիններ՝

Պուտինը ֆաշիստներից ազատագրվելու 70-ամյակի կապակցությամբ շնորհավորել է ուկրաինացիներին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ուկրաինացիներին՝ կապված ֆաշիստ զավթիչներից նրանց երկրի ազատագրման 70-ամյակի հետ: Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի ժողովուրդները պետք է խնամքով պահպանեն եղբայրական բարեկամության ավանդույթները.

«Մեր հայրերն ու պապերը միասին, մեկ շարքում, քաջաբար ու անձնվիրաբար մարտնչել են Հայրենիքի ազատության ու անկախության համար, ջախջախել են թշնամուն ու մոտեցրել են երկար սպասված Հաղթանակը:

Չափազանց կարևոր է աճող սերնդին հայրենասիրական բարձր արժեքներով դաստիարակելը, ֆաշիստական գաղափարախոսության վերածնման, ազգամիջյան ատելություն բորբոքելու ու մեր ընդհանուր պատմությունը կեղծելու յուրաքանչյուր փորձերին ակտիվորեն հակազդելը»:

Պուտինն ուկրաինացի վետերաններին մաղթել է առողջություն, բարեկեցություն ու ոգու արիություն, իսկ Ուկրաինայի ողջ եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս