Բաժիններ՝

ԵՄ-ը Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցները չի մեղմացնի այս տարի. աղբյուր

Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի դեմ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցները ներկայիս տեսքով կշարունակեն գործել մինչև 2015 թվականի մարտի կեսերը: Երեքշաբթի ԵՄ-ը կիրականացնի տվյալ սահմանափակումների պաշտոնական ստուգում:

ԵՄ-ի կառույցներում առկա աղբյուրները թերթին հայտնել են, որ չնայած Ուկրաինայում իրավիճակի բարելավմանը՝ ներկայումս պետք չէ ակնկալել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացում. Բրյուսելում վստահ չեն հրադադարի հետագա պահպանման հարցում:

Բացի այդ, ԵՄ-ը չունի տվյալ միջոցները չեղյալ հայտարարելու հստակ մեխանիզմ: Եթե անգամ Մոսկվան կատարի իրեն ներկայացվող բոլոր պահանջները, ապա սահմանափակումների մեղմացման մասին որոշումը կարող է արգելափակվել ԵՄ-ի անդամ 28 երկրներից յուրաքանչյուրի կողմից:

2014 թվականի մարտի 17-ին ԵՄ-ի Խորհուրդը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթը սահմանել էր մինչև սեպտեմբերի 17-ը: Սեպտեմբերի սկզբին ԵՄ-ի Խորհուրդը միաձայն որոշեց այդ ժամկետը երկարաձգել մինչև 2015 թվականի մարտի 15-ը: Եվս մեկ անգամ այդ ժամկետը երկարաձգելու համար ԵՄ-ի երկրներից պահանջվում է միասնական որոշում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս