Բաժիններ՝

ԱՄՆ-ը չի ճանաչելու Ուկրաինայի արևելքում կայանալիք ցանկացած ընտրություն. Օբամա

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Պբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ճանաչելու Ուկրաինայի արևելքում անցկացվելիք ամեն տիպի ընտրություն, եթե դրանք չհամապատասխանեն ուկրաինական օրենսդրությանը:

Օբաման Ռուսաստանից պահանջել է ներազդել Ուկրաինայի արևելքում իր համակիրների վրա, որպեսզի նրանք ընտրողներին հնարավորություն տան քվեարկել դեկտեմբերի 7-ին նշանակված ՏԻՄ ընտրություններում: Օբամայի խոսքերով՝ Մոսկվան պետք է դա անի մինսկյան համաձայնագրերի շրջանակներում:

Բացի այդ, Օբաման հայտարարել է, որ հոկտեմբերի 26-ին Ուկրաինայում անցկացված խորհրդարանական ընտրությունները կարևոր դեր կխաղան երկրի ժողովրդավարական զարգացման հարցում: Օբաման հուսով է, որ Ուկրաինայում արագորեն կձևավորվի ուժեղ ու համապարփակ կառավարություն:

Նոյեմբերի 2-ին ԴԺՀ-ում ու ԼԺՀ-ում պլանավորված են հանրապետությունների ղեկավարների ու պատգամավորների ընտրություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս