Իսլամական կուսակցությունն ընդունել է Թունիսի խորհրդարանական ընտրություններում իր պարտությունը
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմաբ՝ իսլամական «Ան-Նահդա» («Վերածնունդ») կուսակցությունն ընդունել է հոկտեմբերի 26-ին անցկացված Թունիսի խորհրդարանական ընտրություններում իր պարտությունը: Այդ մասին հայտարարել է իսլամական կուսակցության ներկայացուցիչ Լոթֆի Զիթունը:
Նա ընդգծել է, որ իրենք ճանաչում են ընտրությունների արդյունքները և հաղթանակի կապակցությամբ շնորհավորում են «Նիդա Թունսին»: Զիթունը երկրի քաղաքական ուժերին կոչ է արել ձևավորել կոալիցիա, որում պետք է ներգրավված լինի նաև «Ան-Նահդան»:
Աշախարհիկ «Նիդա Թունսը» 217 հոգանոց խորհրդաանում ստացել է 80 մանդատ, իսկ «Ան-Նահդան»՝ 67 մանդատ: Խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ: «Ան-Նահդան» հաղթել էր 2011 թվականի խորհրդարանական ընտրություններում, որոնք անցկացվել էին երկրի նախագահ Բեն Ալիի գահընկեցությունից հետո: