Մարգվելաշվիլին շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երեկ երեկոյան շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին՝ կապված ժողովրդավարական ճանապարհով խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հետ:
Մարգվելաշվիլին հաջողություններ ու բարեկեցություն է մաղթել Ուկրաինային ու նրա ժողովրդին. «Սրտանց շնորհավորում եմ Ուկրաինայի ժողովրդին՝ կապված խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարական ճանապարհով անցկացնելու հետ:
Նորընտիր Գերագույն ռադային ցանկանում եմ հաջող գործունեություն այս ծանրագույն ժամանակաշրջանում՝ երկրի ու ժողովրդի բարեկեցության համար: Վրաստանն ամուր աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված նրա սահմաններում:
Խորհրդարանական արտահերթ ընտրությունները հերթական անգամ հաստատեցին եվրոպական արժեքների հանդեպ Ուկրաինայի ժողովրդի միասնությունը: Ես խորապես հավատում եմ, որ Ուկրաինան հաղթահարելու է առկա բարդությունները»: