Թուրքիան ջուրն է իջեցրել իր փրկարարական խոշորագույն նավը
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի հյուսիս-արևմուտքում ընկած Յալովա նահանգում՝ Մարմարա ծովի ափերի մոտ, ջուրն է իջեցվել փրկարարական նոր նավ: Այս մասին հայարարել է Թուրքիայի տրանսպորտի, նավարկության ու կապի նախարար Լյութֆի Էլվանը:
Նրա խոսքերով՝ փրկարարական նավը ստացել է Nene Hatun անվանումը, նրա կառուցումն արժեցել է 31,14 միլիոն եվրո: Էլվանն ընդգծել է, որ այդ նավը կդառնա Թուրքիայի խոշորագույն փրկարարական նավը: Նոր նավի երկարությունը կազմում է 87.8 մետր, իսկ լայնությունը՝ 19.5 մետր:
Նախարարն ընդգծել է, որ ներկայումս Թուրքիայում դիտարկվում է բազմանշանակ փրկարարական նավերի կառուցման հարցը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 4864 միլիոն եվրո: