Բաժիններ՝

Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցուցանիշը վատթարագույնն է նրա պատմության մեջ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ երեկ Ուկրաինայում անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 52.42 տոկոսը: Այս մասին են վկայել բոլոր 198 ընտրական օկրուգներից ստացված Ուկրաինայի ԿԸՀ-ի տվյալները:

Ընտրողներն ամենամեծ ակտիվությունը ցուցաբերել են Լվովի մարզում, ուր գրանցվել է 70 տոկոսանոց ցուցանիշ: Ամենաքիչ ակտիվությունը գրանցվել է Դոնեցկի մարզում՝ 32.4 տոկոս: Լուգանսկի մարզում դա կազմել է 32.87 տոկոս, Նիկոլաևի մարզում՝ 42.8 տոկոս, Օդեսայի մարզում՝ 39.52 տոկոս, Խերսոնի մարզում՝ 41.36 տոկոս:

Կիևում այն կազմել է 55.86 տոկոս: Սևաստոպոլում, ինչպես նաև Դոնեցկի մարզի 9 օկրուգում ու Լուգանսկի մարզի 6 օկրուգում, չեն անցկացվել ընտրություններ: Ներկայիս ընտրություններին մասնակցելու ցուցանիշը վատթարագույնն է Ուկրաինայի ողջ պատմության ընթացքում. 1994 և 1998 թվականներին այն կազմել է 75 տոկոս, 2002 թվականին՝ 65 տոկոս, 2006 թվականին՝ 67 տոկոս, 2007 թվականին՝ 62 տոկոս, 2012 թվականին՝ 57.98 տոկոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս