Իշխանափոխությունը պետք է լինի համապետական ընտրությունների արդյունքում. Հովիկ Աբրահամյան

Մեր ապագան Մայր հայրենիք, Արցախ և Սփյուռք եռամիասնությունն է, և համատեղ ուժերով կարող ենք պայքարել մեր ներքին ու արտաքին մարտահրավերների դեմ. «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Դսեղում տեղի ունեցած ասմունքի փառատոնի Լոռու մարզի նախնական փուլի մրցանակակիրների պարգևատրման արարողության ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: 

«Մենք մեր ներկայով ու ապագայով պետք է հպարտանանք, մեր հաջողություններով ուրախանանք ու անձնական խնդիրները ստորադասենք: Ուզում եմ այս խոսքս ուղղել նաև մեր քաղաքական ուժերին, ովքեր իշխանափոխության կոչ են անում: Իշխանափոխությունը պետք է լինի Սահմանադրության շրջանակներում՝ համապետական ընտրությունների արդյունքում, ոչ թե հրապարակներում, փողոցներում և հանրահավաքներում: Պետք է ամեն ինչ անենք մեր յուրաքանչյուր ռեսուրս արդյունավետ օգտագործելու համար»,- ասել է վարչապետը: 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031