12 պատասխան կյանքի ամենակարևոր 10 տարում
cluber.com կայքը ներկայացրել է մի քանի հարցերի պատասխաններ Մեգ Դեյնի «Կարևոր տարիներ» գրքից:
1. Ինչո՞վ եմ ցանկանում զբաղվել իմ կյանքում: Չգիտե՞ս ինչ անել: Փնտրիր տարբերակներ, որոնք քեզ դուր են գալիս: Գլխավորը՝ մի նստիր տեղումդ:
2. Որտե՞ղ և ո՞ւմ հետ եմ ցանկանում ապրել: Սկզբում ավելի ճիշտ է միայնակ ապրել՝ հասկանալու համար՝ ինչն է քեզ դուր գալիս, ինչը՝ ոչ:
3. Ինչպե՞ս գտնել երկրորդ կեսին: Պետք է հասկանալ՝ ինչ է քեզ համար նշանակում՝ սեր: Որոշ մարդիկ չեն ցանկանում սիրահարվել և գերադասում են առանց պարտականությունների սեռական հարաբերություններ: Դա ձեր իրավունքն է, սակայն մի քանի տարի անց կարող եք ընդհանրապես մոռանալ, թե ինչ է նշանակում՝ սիրել որևէ մեկին:
4. Արդյոք վերջնականապես չե՞ս փչացրել կյանքդ: Նորմալ է 40 տարեկանում հասկանալ, որ սարսափելի չէ անցյալը կորցնելը, նորմալ է վախենալ կորցնել սեփական ապագան: Չէ՞ որ ներկայում մենք կառուցում ենք մեր ապագան:
5. Պատրա՞ստ եմ ես արդյոք ամուսնանալ: Այն, ինչ հուշում է սիրտդ նման հարցերում, միակ ճիշտ պատասխանն է այս հարցերում: Կարևոր է հիշել, որ սիրելի մարդու հետ հարաբերությունները պետք է ձեզ ուրախություն պատճառեն ոչ միայն հիմա, այլև ապագայում:
6. Ի՞նչ պետք է ես անեմ և ի՞նչ պետք է դադարեմ անել իմ կյանքում: Սա փիլիսոփայական հարց է, սակայն դրա պատասխանը կարող ես ստանալ միայն ինքդ քեզ հետ զրուցելու արդյունքում: Դուք գլխավոր դատավորն ու պաշտպաններն եք: Պետք է հիշել, որ գլխավոր նպատակը երջանիկ ապագան է:
7. «Այո» ասելով որևէ բանի՝ արդյոք չե՞ս հրաժարվում մի բանից, որը քեզ հետաքրքիր է: Եթե ցանկանում ես փոխել մասնագիտությունդ կամ որևէ այլ բան, հիշիր, որ դու ամեն ինչ ճիշտ ես անում:
8. Ինչպե՞ս միավորել կյանքի պլաններն ու անցյալում կուտակած փորձը: Կապերը երբեք ավելորդ չեն լինում: Որևէ հարցում համոզված լինելու համար անհրաժեշտ է դրա վրա 10 000 ժամ աշխատել: Դա ձեզ շա՞տ է թվում: Ամեն ժամ աշխատելով՝ դու ավելի ես համոզվում, որ ճիշտ ես վարվում:
9. Մինչև ամուսնանալը միասին ապրելը հիանալի եղանա՞կ է շուտ ամուսնալուծությունը կանխելու համար: Միասին ապրելը միշտ մեծացնում է միմյանց նկատմամբ պատասխանատվությունը:
10. Ինչո՞ւ են պատահական սեռական հարաբերություններ տեղի ունենում: Դա տեղի է ունենում ինքնագնահատականի բարձրացման համար:
11. Հնարավո՞ր է արդյոք երկրորդ կեսին գտնել ծանոթությունների կայքերում: Պատասխանը կարող է լինել ինչպես՝ այո, այնպես էլ՝ ոչ:
12. Ինչո՞ւ են ինձ հետ կատարվում այս բոլոր խնդիրները: Պետք է ինքնավստահ լինել սեփական ուժերում: Կարևոր է փորձել առավել քիչ էմոցիոնալ լինել և կոնֆլիկտային իրավիճակներից դուրս գալու համար ռացիոնալ ճանապարհներ փնտրել: