Բաժիններ՝

Աշխարհում որքան քիչ լինի միջուկային զենքը, այնքան կլինի ավելի լավ. Պուտին

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պնդում է շարունակել միջուկային զինաթափումը, ինչը, սակայն, պետք է իրականացվի առանց երկակի ստանդարտների կիրառման.

«Մենք պնդում ենք շարունակել միջուկային զինանոցի կրճատման շուրջ բանակցությունները: Աշխարհում որքան քիչ լինի միջուկային զենքը, այնքան կլինի ավելի լավ: Մեր երկիրը պատրաստ է միջուկային զինաթափման հարցերի շուրջ ամենալուրջ ու առարկայական քննարկմանը, ինչպես ասում են՝ առանց երկակի ստանդարտների:

Գերճշգրիտ զենքի շատ տեսակներն իրենց հնարավորություններով արդեն իսկ մոտեցել են զանգվածային ոչնչացման զենքին, և եթե միջուկային զենք ունեցող երկրներն ամբողջովին հրաժարվեն դրանից կամ էլ առանցքային չափով նվազեցնեն դրա ծավալը, ապա գերճշգրիտ համակարգեր ստեղծելու ու արտադրելու հարցում առաջատար երկրները կստանան ակնհայտ ռազմական առավելություն, կխախտվի ռազմավարական հավասարակշռությունը, ինչը հղի է ապակայունացման վտանգով:

Այդպիսով, ռիսկերը ոչ թե կնվազեն, այլ՝ կաճեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031