Բաժիններ՝

Ռուսաստանում իրավապահների համար ստեղծել են «Մոլոտովի կոկտեյլներից» պաշտպանող կոստյում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայում գտնվող КлАСС գիտա-արտադրական ձեռնարկությունը մշակել է «Հատուկջոկատային» բացառիկ կոմբինեզոնը, որը կարող է իրավապահ մարմինների աշխատակիցներին պաշտպանել «Մոլոտովի կոկտեյլներից»:

Այս մասին հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Յուրի Կոսիրևը. «Աշխարհում տեղի ունեցող զանգվածային անկարգությունների ժամանակ «Մոլոտովի կոտյելների» կիրառման դեպքերի հաճախակիանալու հետ կապված՝ ռուսական ուժային գերատեսչություններում առաջացրել է պաշտպանիչ նոր միջոցների պահանջարկ:

Այս տարի մեր մշակած «Հատուկջոկատային» պաշտպանիչ կոմբինեզոնի առանձնահատկությունն այն է, որ այն ծածկում է կենսական բոլոր կարևոր օրգանները, ինչպես նաև թույլ չի տալիս «Մոլոտովի կոկտեյլի» կրակի անցում:

Դրա հետ մեկտեղ հեշտ է այն կրելը. հատուկջոկատայինը կամ ոստիկանը կունենա գրեթե կես րոպե ժամանակ՝ իր վրայից այրվող կոստյումը հանելու համար: Մենք նաև ապահովել ենք «Հատուկջոկատայինը» հանելու առավելագույն թեթևություն. անհրաժեշտության դեպքում բավական է ձգել հատուկ օղակը, և այն անմիջապես կընկնի»:

Ընդգծվում է, որ Ուկրաինայի դեպքերի ժամանակ մեծ թվով իրավապահներ զոհվել են ստացած այրվածքներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս