Բաժիններ՝

Առաջիկա օրերին Եվրոպային սպասվում է երեք վճռորոշ իրադարձություն. The New York Times

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմաբ՝ առաջիկա օրերին Եվրոպային սպասվում է երեք նշանակալից իրադարձություն, որոնք մեծապես կկանխորոշեն, թե առաջիկա տարիներին որ ուղղությամբ կշարժվի նա: Այդ իրադարձություններից երկուսը սպասվում են առաջիկա կիրակի, իսկ երրորդը՝ չորեքշաբթի:

Կիրակի կայանալիք իրադարձություններն են Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունները և Եվրոպական կենտրոնական բանկի կողմից բանկերի սթրեսակայունության ու ակտիվների որակի փորձարկումների արդյունքների մասին եզրակացությունների հրապարակումը:

Չորեքշաբթի էլ հայտարարվելու է նախորդ շաբաթ Ֆրանսիայի կառավարության կողմից ներկայացված 2015 թվականի բյուջեի վերաբերյալ Եվրահանձնաժողովի որոշումը:

Եվրահանձնաժողովը պետք է ընդունի սողոմոնյան որոշում, որպեսզի հարկերի նվազեցման ճանապարհով տնտեսությունը խթանելու ֆրանսիական կառավարության ձգտումը ինչ-որ կերպ հաշտեցնի Գերմանիայի առաջ քաշած «բյուջետային պակտի» հետ:

Այս երեք իրադարձությունների զարգացումից կախված՝ Եվրոպան կա՛մ բռնելու է էկոնոմիկայի չափավոր վերականգնման ուղին, կա՛մ էլ մատնվելու է շարունակական լճացման, ինչը պոտենցիալ առումով կարող է հանգեցնել եվրոգոտու և անգամ ողջ ԵՄ-ի փլուզմանը:

Ուկրաինայում նախագահ Պյոտր Պորոշենկոյի չափավոր կուսակցության հաղթանակը ԵՄ-ի առաջնորդներին հնարավորություն կտա սկիզբ դնել իրական խաղաղության գործընթացի, որի շրջանակներում կճանաչվի Ղրիմի վերջնական կորուստն ու Ռուսաստանի շահագրգռվածությունը՝ կապված իր անմիջական հարևանների ռազմական չեզոքության պահպանման հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս