
Փոլ Մաքարթնին ընթացիկ համաշխարհային շրջագայությունից վաստակել է 165 միլիոն դոլար

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ բրիտանացի երաժիշտ Փոլ Մաքարթնին այս շաբաթ գլխավորել է Billboard պարբերականի վարկածով ամենաշատ հյուրախաղերով հանդես եկող արտիստների ցուցակը: Նախորդ շաբաթ Մաքարթնին 10.6 միլիոն դոլար է վաստակել ԱՄՆ-ում կայացած հինգ համերգների տոմսերի վաճառքից:
Երաժիշտը պլանավորում է հոկտեմբերի 30-ին ավարտել իր Out There համաշխարհային շրջագայությունը, որը մեկնարկել է 2013 թվականի մայիսին: Ներկա դրությամբ այդ շրջագայությունից Մաքարթնիի ընդհանուր եկամուտը կազմել է 165 միլիոն դոլար:
Նախորդ տարի երաժիշտը Billboard-ի վարկածով 25 ամենահաջող շրջագայությունն ունեցողների թվում զբաղեցրել էր 16-րդ տեղը: