2008 թվականին Վրաստանը չէր կարող իր տարածքում պատերազմ հայտարարել ՌԴ-ին. Մարգվելաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Ճապոնիայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Վրաստանի նախկին իշխանությունները միգուցե սխալ են թույլ տվել 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ժամանակ, սակայն դա չի արդարացնում Վրաստանի տարածքներն անկախ ճանաչելը:

Մարգվելաշվիլին ընդգծել է, որ դրանք վրացական տարածքներ են, և որ Վրաստանը չէր կարող Ռուսաստանին պատերազմ հայտարարել իր տարածքում: Մարգվելաշվիլին նկատել է, որ 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո համաձայնագիր է ձևակերպվել տվյալ ժամանակ Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահներ Նիկոլա Սարկոզիի ու Դմիտրի Մեդվեդևի միջև, և որ տվյալ պայմանագրում բարձրացվել է խնդրի կարգավորման հարցը և ոչ թե անկախության ճանաչման թեման:

Մարգվելաշվիլին հավելել է, որ խնդիրներ չի տեսնում ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի ընդլայնման մեջ, քանի որ դա չի խոչընդոտում Ռուսաստանի հետ խաղաղ գործընկերությանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031